12 января 2015

Ինչպես կիսել կոշտ սկավառակները

Կան բազմաթիվ ծրագրեր (օրինակ Acronis Disk Director) որոնցով հնարավոր է դառնում ձեր իսկ ցանկացած չափով կիսել կոշտ սկավառակները, բայց Windows-ը իր մեջ ունի այդպիսի ֆունկցիա: 
  • Աջ քլիք արեք Computer-ի վրա և սեղմեք Manage 
  • Այնուհետև Disk Managment 
  • Աջ քլիք արեք ինչ-որ սկավառակի վրա (օրինակ D) և սեղմեք Shrink Volume 
  • Enter the amount of space to shrink in MB դաշտում գրեք այն թիվը, որքան որ ուզում եք լինի այն 
  • Այնուհետև սեղմեք Shrink
Եթե ինչ-որ խնդիրներ առաջանան դիտեք այս վիդեոն: Կամ եթե օգտվում եք  Acronis Disk Director ծրագրից ` այս վիդեոն:

05 сентября 2013

Հեղինակային ծրագիր: TikjanblogTV v3.0

TikJanBlog TV-ն իրենից ներկայացնում է մի ծրագիր, որտեղ հավաքված են ինտերնետում առկա բոլոր հայկակական հեռուստատեսային եթերները, ինչպես նաև մի շարք արտասահմանյան հայտնի հեռուստաալիքներ: Այսպիսով նոր տարբերակում կա 16 արտասահմանյան հեռուստաալիք, 16 հայկական հեռուստաալիք, 10 ուսուցողական ալիք, 10 ֆլիմերի ալիքներ, 10 սպորտային ալիքներ, 10 մանկական ալիքներ և վերջապես նոր տարբերակում տեղ գտան մի շարք հետաքրքիր խաղեր և այլ տարբեր տեսակի ալիքներ: Որոշ խաղեր խաղալու դեպքում սլաքները կարող են չաշխատել, դրա փոխարեն օգտվում ենք W, A, S, D ստեղներից:


Ծրագրի աշխատանքի համար անրաժեշտ է `

3. Internet Explorer 7 (կամ բարձր)

Ուշադրություն: Եթե որոշ հեռուստաալիքներ կամ ռադիակայաններ չի բացում, ապա փորձեք բացել մի որոշ ժամանակ անց: Դա ծրագրային սխալ չի, այլ կապված է տվյալ ալիքը հեռարձակող սերվերի հետ:


24 июля 2013

Ռուսերեն մեկնաբանություններ Pro Evolution Soccer 2013 խաղի համար

Եթե PES խաղի սիրահար եք ու ցանկանում եք խաղի ընթացքում լսել ռուսերեն մեկնաբանություններ, ապա տեղադրեք PES 2013-ի համար նախատեսված այս հավելվածը: Տեղադրելու համար ներբեռնեք ներքևի ֆայլը ցանկացած torrent ծրագրով ու տեղադրեք dt00_e.img ֆայլը խաղի img թղթապանակում (օր. D:\Games\KONAMI\Pro Evolution Soccer 2013\img): Խաղի կարգավորումներում ընտրեք անգլերեն (քանի որ ռուսերեն մեկնաբանությունները տեղադրվելու են անգլերենի փոխարեն): Եթե այնուամենայնիվ ցանկանում եք պահպանել անգլերեն մեկնաբանությունները, ապա տեղադրելուց առաջ վերանվանեք dt00_e.img ֆայլը:


31 августа 2012

Kdwin ծրագիրը Windows 7-ի համար

Հայերեն և մի շարք այլ լեզուների ստեղնաշարային դասավորություններ: Այս փաթեթը նախատեսված է հատկապես Windows 7 x86 և x64 օպերացիոն համակարգերի համար: Տեղադրումը ձեզանից կխլի առնվազն մեկ րոպե և այն մաքսիմալ պարզեցված է, իսկ բեռնվող ծրագրի ծավալը շատ փոքր՝ 2 ՄԲ:

22 августа 2012

Windows 8 Enterprise կարող եք ներբեռնել պաշտոնական կայքից և անվճար


Ծանոթանալու համար նախատեսված Windows 8 Enterprise տարբերակը համալրված է բոլոր ֆունկցիաներով, որը կունենա հոկտեմբերի 26-ին դուրս եկող օպերացիոն համակարգը, պարզապես այն չէք կարող թարմացնել մինչև վճարովի տարբերակը՝ անհրաժեշտ է լինելու տեղադրել նոր ֆորմատավորած սկավառակի վրա: Windows 8 Enterprise ունի այն բոլոր հնարավորությունները, ինչը որ Pro տարբերակը, իսկ դրանց հետ մեկ տեղ նաև հաճելի բոնուսներ, որոնք հիմնականում նախատեսված են կորպորատիվ հաճախորդների համար՝ դրանց շարքում են Windows To Go և DirectAccess: Windows 8 Enterprise կարելի է ներբեռնել ինչպես 32-բիթանոց, այնպես էլ 64-բիթանոց խմբագրություններով, իսկ ակտիվացնել այն կարելի է մինչև եկող տարվա օգոստոսի 15-ը:

03 августа 2012

TikjanBlog TV v2.0: Տեղադրեք նոր տարբերակը


TikJanBlog TV-ն իրենից ներկայացնում է մի ծրագիր, որտեղ հավաքված են ինտերնետում առկա բոլոր հայկակական հեռուստատեսային և ռադիո օնլայն եթերները, ինչպես նաև մի շարք արտասահմանյան հայտնի հեռուստաալիքներ: Ծրագրում ներառված են նաև հայկական ֆիլմեր և մուլտֆիլմեր: Այսպիսով նոր տարբերակում կա 8 արտասահմանյան հեռուստաալիք, 8 տեսախցիկ, 16 հայկական հեռուստաալիք, 8 հայկական ֆիլմ, 8 հայկական մուլտֆիլմ, 8 ռադիոալիք: 

Ծրագրի  աշխատանքի համար անրաժեշտ է `

3. Internet Explorer 7 (կամ բարձր)

Ուշադրություն: Եթե որոշ հեռուստաալիքներ կամ ռադիակայաններ չի բացում, ապա փորձեք բացել մի որոշ ժամանակ անց: Դա ծրագրային սխալ չի, այլ կապված է տվյալ ալիքը հեռարձակող սերվերի հետ:

02 августа 2012

Նկարում ենք համակարգչի էկրանը - Camtasia Studio

Ես կարծում եմ, որ Camtasia Studio-ն լավագույն ծրագիրն է համակարգչի էկրանը նկարելու համար: Այն ոչ միայն նկարում է էկրանը և ձայնը, այլ նաև ունի իր մեջ ներառված վիդեոյի փոփոխման ծրագիր և փլեյեր: Ծրագիրը անվճար չէ, բայց այս նյությում ես կտեղադրեմ այս ծրագիրը անվճար ակտիվացնելու միջոցը: Ծրագիրը կարող եք բեռնել այստեղից: 

Ծրագիրը ակտիվացնելու համար`

1.«Name» դաշտում գրում եք Alpha:
2.«KEY» դաշտում՝ ACUFF-ZNWAC-PANMB-CC7NG-TM377:

PDFCreator 1.4.3 – ստեղծում ենք PDF-ֆայլեր անվճար

PDFCreator - ծրագիր PDF-ֆայլեր ստեղծելու համար: Այս անվճար ժրագրի շնորհիվ, դուք կարող եք ստեղծել PDF-ֆայլեր ցանկացած ծրագրում, օրինակ Word-ում կամ Notepad-ում: PDFCreator կարողանում է փաստաթղթեր ստեղծել հետևյալ ֆորմատներում` Portable Document Format (PDF), Postscript (PS), Encapsulated Postscript (EPS), PNG, JPEG, BMP, PCX и TIFF: PDFCreator-ը համակարգում տեղադրում է վիրտուալ տպիչ, որի օգնությամբ ել նա կարողանում է ստեղծել PDF ֆայլեր ցանկացած ծրագրում, որտեղ տպիչ է օգտագործվում: Ծրագիրը ունի մեծ քանակությամբ կարգավորումներ:

23 июля 2012

Image Resizer 3 – փոխում ենք նկարի չափսերը մեկ սեղմումով

Image Resizer – փոքրիկ ծրագիր նկարների չափսերը փոփոխելու համար, որը ներկառուցվում է Windows համակարգի ենթամենյուում, և թույլ է տալիս փոխակերպել Ձեր գրաֆիկական ֆայլերը միքանի սեղմումով: Image Resizer հետ աշխատելը շատ հեշտ է. հերիք է մկնիկի աջ ստեղնով սեղմել նկարի վրա, և հայտնվող մենյուում ընտրել Resize Pictures, որը կանչում է մաշտաբավորման պատուհանը: Մուտքագրում եք կամ ընտրում նկարի նոր չափսը և սեղմում Resize: Տվյալ թղթապանակում հայտնվում է նմանատիպ ֆայլ, բայց արդեն մեր ընտրած չափսերով:

13 июля 2012

Ինչպես համակարգչում թարմացնել ու տեղադրել բոլոր դրայվերները


Դե ինձ թվում է բոլորդ էլ գիտեք, թե ինչ է դրայվերը: Համենայնդեպս ասեմ, թե ինչ է իրենից ներկայացնում դրայվերը: Համակարգչին միացված որոշ սարքավորումների լիովին աշխատելու համար անհրաժեծտ ծրագիրը դա դրայվերն է: Որոշ դրայվերներ օպերատիվ համակարգի հետ տեղադրվում են համակարգչի մեջ որոշները ոչ: Իսկ եթե դրայվերը դեղադրված չի սարքավորումը լիովին չի գործում: Այսպիսի ծրագրերից ամենալավն ու անվճարը դա Driver Pack Solution12-ն է:

Դրայվերները կարգի բերելու համար անհրաժեշտ է նախ ներբեռնեք Torrent ծրագիրը այստեղից: Ծրագիրը տեղադրեք համակարգչի մեջ հետո ներբեռնեք Driver Pack Solution12-ի Torrent ֆայլը այստեղից:

Ահա և վերջ!!!

12 июля 2012

Իմ պատրաստած առաջին ծրագիրը

Ձեզ եմ ներկայացնում իմ պատրաստած առաջին ծրագիրը: Շատերի համար ծրագիրը կարող է անհեթեթություն թվալ, քանի որ այն չի կարող համեմատվել այլ հաշվիչ ծրագրերի հետ, սակայն ինձ համար այն շատ մեծ նշանակություն ունի, քանի որ ես ինքս եմ պատրաստել ՝ առանց ինչ-որ մեկի օգնությամն:

05 июля 2012

Բոլորը մեկում մուլտիմեդիա կոմբայն Apple ընկերության կողմից - iTunes

iTunes - Բոլորը մեկում մուլտիմեդիա կոմբայն Apple ընկերության կողմից: Թույլատրում է լսել երաժշտություն, թողարկվող ինտերնետ ռադիո կայաններ, դիտել տեսանյութ, փոխակերպել մեդիաֆայլեր, ինչպես նաև ձայնագրել երաժշտական CD և DVD: Հիմնական առանձնահատկություններից է` հզոր էկվալայզեր, ձայնի վիզուալիզացիա, լսելու “ինտելեկտուալ” ցուցակների ստեղծում, ձայնի բարձրության նորմալացում և այլն: Փլեյերը ունի շատ լավ հնչողություն, հարմար ինտերֆեյս և հնարավորություն երգը պատճենել Apple iPod փլեյերի հիշողությունում: Փաթեթի մեջ բացի iTunes-ից ներառած է նաև QuickTime-ը:

25 июня 2012

MediaCoder - աուդիո և վիդեո ֆայլերի հետ աշխատելու ծրագիր

}
MediaCoder - աուդիո և վիդեո ֆայլերի հետ աշխատելու համար անվճար ժրագիր, որը թույլ կտա սեղմել և փոփոխել ֆայլերի չափսերը, փոխակերպել ֆայլը մեկ այլ ֆորմատի, առանձնացնել աուդիոն վիդեո ֆայլից, CD և DVD-ից ձայնագրել կոշտ սկավառակի վրա: Ծրագիրը առկա է երկու տարբերակով` 32 և 64 բիթանոց օպերացիոն համակարգերի համար:

Կարդալ ավելին

17 июня 2012

Chip Windows XP Օպերացիոն համակարգ

Windows-ը ի տարբերություն մյուս սովորական Windows Xp-ների ունի ավելի գրավիչ դիզայն և կարիք չկա գցել Driver-ները, դրանք միանգամից ընկնում են համակարգիչ Windows-ի հետ միասին: Ձեզ առաջարկում եմ ներբեռնել Chip Windows XP-ի 2012 թվականի տարբերակը: Օպերացիոն համակարգը կարող եք ներբեռնել ISO տարբերակով և ձայնագրել սկավառակի վրա: 

Ծավալը։ 700մբ
Պլատֆորմա։ x86
Լեզու։ Միայն Ռուսերեն
Ծրագրի տարբերակ: 2012.03 CD

13 июня 2012

Foxit Reader - PDF ֆայլի գերազանց դիտարկիչ

Foxit Reader-ը անվճար ծրագիր է PDF ֆորմատի ֆայլերը դիտելու համար: Այն պարզ է, ֆունկցիոնալ, աշխատում է ստաբիլ և արագ, որակով պատկերում է տառատեսակները և ունի բազում կարգավորումներ: Հատուկ ձայնային հավելումը թուլ է տալիս փաստաթղթում առկա տեքստը կարդալ բարձրաձայն, ինչպես նաև արտահանել այն: Ծրագիրը անվճար է անձնական օգտագործման համար:

27 мая 2012

Դիսկերի ձայնագրման համար նախատեսված անվճար ծրագիր


CDBurnerXP-CD, DVD, Blu-Ray և HD-DVD տեսակի դիսկերի ձայնագրման համար նախատեսված անվճար ծրագիր է: Ձայնագրում է և թե կոշտ սկավառակում եղած ֆայլերը և թե ISO տեսակի ֆայլերը ամբողջությամբ: Ծրագիրը կարող է ստեղծել բեռնավորման սկավառակներ (bootable disc), աուդիո - CD, իսկ աուդիո - CD-ից ստեղծել MP3, OGG, WMA, WAV ֆորմատի ֆայլ: CDBurnerXP կարող է աշխատել թե սովորական անգամ ձայնագրվող դիսկերի հետ:

19 мая 2012

PicPick - Գրաֆիկական ծրագիր

PicPick - անվճար ծրագիր, որը իր մեջ ներառում է գրաֆիկական խմբագրի և համակարգչի էկրանից նկար ստանալու հնարավորությունները: PicPick-ը ունի պարզ և հարմար ինտերֆեյս: Հիմնական հնարավորություններից կարելի նշել ամբողջ աշխատանքային սեղանից, միայն ակտիվ պատուհանից, էկրանի առանձին հատվածներից և ամբողջ վեբ էջից նկար ստանալու հնարավորությունները: Գրաֆիկական խմբագիրը նման է Microsoft Paint ծրագրին, բայց ունի ֆիլտրերի և էֆֆեկտների հնարավորություն:

04 мая 2012

Ավելի քան 1500 հայերեն և ռուսերեն տառատեսակներ

Ովքեր ունեն խնդիրներ հատկապես հայերեն տառատեսակների  հետ կապված, ապա կարող են օգտվել հետևյալ փաթեթից, որն իր մեջ ներառում է հայերեն տառատեսակների մեծ տեսականի: Փաթեթի մեջ ներառված են նաև ռուսերեն տառատեսակներ: Տառատեսակները տեղադրելու համար անհրաժեշտ է դրանք պատճենահանել C:\Windows\Fonts թղթապանակի մեջ: Բեռնիր սերվերից բարձր արագությամբ:


01 мая 2012

RocketDock : Շատ հետաքրքիր ծրագիր

RocketDock-ը համարվում է հրաշալի անիմացված ծրագիր: Այն ապահովում է հարմարավետ ինտերֆեյս` լցված Ձեզ ահնրաժեշտ ծրագրերով, որտեղից դրանք կարող եք անմիջապես բացել: Ծրագիրը իր մեջ ներառում է գրաֆիկական ինտերֆեյսի բազմաթիվ տարատեսակներ, որոնց շնորհիվ այն կարող եք փոփոխել ըստ Ձեր էկրանի ու ճաշակի:

21 апреля 2012

Windows 7-ի հայաֆիկացում

Windows Լեզվային միջերեսի փաթեթը (LIP) տրամադրում է Windows-ի ամենահաճախ օգտագործվող բաժինների մասնակի թարգմանություն: LIP-ը տեղադրելուց հետո, մոգերի գրվածքները, երկխոսության տուփերը, Օգնության եւ Աջակցման նյութերը կցուցադրվեն LIP-ի լեզվով: Չթարգմանված գրվածքները կցուցադրվեն Windows 7-ի հիմնական լեզվով: Օրինակ, եթե գնվել է Windows 7 իսպանական տարբերակը, եւ տեղադրվել է Կատալերեն LIP-ը, ապա որոշ գրվածքներ կցուցադրվեն իսպաներենով: Կարող եք տեղադրել մի քանի LIP-եր մեկ հիմնական լեզվով: Windows LIP-երը կարող են տեղադրվել Windows 7-ի բոլոր տարբերակներում:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More