31 августа 2012

Ռեալ Մադրիդ Բարսելոնա 2:1


Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Սուպերգավաթային պատասխան հանդիպման շրջանակներում կարողացավ 2-1 հաշվով հաղթանակ տանել «Բարսելոնայի» նկատմամբ և նվաճել այս տարվա Սուպերգավաթը: Հատկանշական է, որ «Ռեալի» նորեկ Լուկա Մոդրիչի համար սա առաջին պաշտոնական խաղն էր: Խորվաթը նվաճեց առաջին տիտղոսը՝ որպես «Ռեալի» ֆուտբոլիստ:

Գոլեր.
Իգուաին՝ 11՛
Ռոնալդու՝ 19՛
Մեսսի՝ 45՛

24 августа 2012

Logitech Washable Keyboard K310 – իսկ Ձեր ստեղնաշարը կարելի է լվանալ?


Logitech ընկերությունը ներկայացրել է ջրադիմացկուն ստեղնաշար Logitech Washable Keyboard K310 անվանումով: Ստեղծողների հավաստմամբ, նորույթը ֆունկցիոնալի համար առանց որևէ կործանիչ հետևանքների կարելի ձեռքով լվանալ տաք ջրով մինչև 30 սմ խորության մեջ, միևնույն ժամանակ, օգտագործելով մաքրող հեղուկ և փափուկ կտոր: Սարքը համակարգչին միանում է USB ինտերֆեյսով, ունի սև, ցածրապրոֆիլ կոնստրուկցիա, սպիտակ ռետինե մեմբրանե ստեղներ: Ստեղները ունեն լազերային փորագրություն և յուրահատուկ UV-ծածկույթ, որը որ կանխում է մաշվածությունը: Հատուկ ոտքերի օգնությամբ կարելի է ստեղնաշարը բարձրացնել 8 աստիճանով, իսկ 12 արագ արձագանքման ստեղները ապահովում են բազմաթիվ մուլտիմեդիա և ինտերնետ ֆունկցիաների արագ կատարումը: Բացի այդ, Caps Lock, Num Lock և Scroll Lock ստեղները համալրված են լուսային ինդիկատորներով:

13 августа 2012

YouTube.com-ի մի քանի հետաքրքիր փաստեր


1. Youtube -ի բոլոր երեք հիմնադիրներն էլ (Steve Chen, Chad Hurley, Jawed Karim) աշխատելիս են եղել Paypal-ում, երբ սկսեցին իրենց նոր նախագիծը:
2. Դոմեյնը` YouTube, գրանցվել է ճիշտ Սբ. Վալենտինի օրը (14 փետրվար, 2005):
3. 70%-ը YouTube գրանցվածների ԱՄՆ-ի քաղաքացի են, իսկ ընդհանուր օգտվողների 50%-ը փոքր են 20 տարեկանից:
4. Եթե Յութուբը լիներ հոլիվուդյան կինոընկերություն, ապա նրա նյութերը կհերիքեին շաբաթական 60 000 նոր ֆիլմեր նկարահանելու համար:
5. Որպեսզի արտադրեն նույնքան վիդեո հոլովակներ, որքան Յութուբ է բեռնվել վերջին 2 ամսվա ընթացքում, ապա NBC, ABC, CBS հեռուստաալիքներին անհրաժեշտ կլիներ աշխատել առանց հանգստյան օրերի, շուրջօրյա սկսած 1948 թվականից:
6. Յութուբի ամբողջական թրաֆիկը մոտավորապես այնքան է, ինչքան եղել է 2000թ-ի ամբողջ ինտերնետի թրաֆիկը:

Կարդալ ավելին

01 июля 2012

Երկիր մոլորակի միակ 121 մեգափիքսելանոց նկարը

Ձեզ եմ ներկայացնում Երկիր մոլորակի երբևիցե նկարված ամենամեծ որակով ամբողջական նկարը: Այն նկարահանվել է 22,369 մղոն հռավորությունից` Ռուսական Elektro-L No.1 արբանյակի կողմից: Կարող եք դիտել նաև Elektro-L No.1 արբանյակի կողմից նկարահանված տեսանյութը: Իսկ նկարի խոշորացված տարբերակը կարող եք դիտել այստեղ:

12 мая 2012

Windows 8-ը չի կարող վերարտադրել DVD-ն

Windows 8 օպերացիոն համակարգում ներկառուցված Windows Media Player հավելվածը չի կարող վերարտադրել օպտիկական DVD-կրիչները: Այդ մասին հայտարարել է Microsoft կորպորացիան:Ընկերությունը նշում է, որ DVD-ի հեղինակությունը անշեղորեն նվազում է, ավելի շատ օգտատերեր են նախընտրում տեսագրություններ դիտել վեբ-ծառայություններով: Ընդ որում, DVD վերատրադրումից հրաժարվելու թույլ կտա տնտեսել գերակա կոդեկների արտոնագրման վրա: DVD-սկավառակների համար օգտատերերը ստիպված կլինի կողմնակի անվճար հավելվածներ տեղադրել (օրինակ VLC) կամ լրացուցիչ գումարի դիմաց գնել Windows 8 Media Center Pack կամ Pro Pack փաթեթներ: Microsoft-ն առայժմ չի նշում Windows 8-ի թողարկման հստակ ժամկետը:
Աղբյուր ` 3dnews.3dn.ru

05 мая 2012

Samsung-ը ներկայացրել է նոր Galaxy S III-ը

Երեկ Լոնդոնում մամուլի ասուլիսի ժամանակ հարավկորեական հեղինակավոր Samsung ընկերությունը ներկայացրել է իր նոր Galaxy S III սմարթֆոնը, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը: Ընկերության նոր արտադրանքն զինված է Android 4.0 Ice Cream Sandwich համակարգով, Quad-Core պրոցեսորով, Super AMOLED էկրանով` 1280x720 խտությամբ և 8 մեգապիկսելանոց երկու տեսախցիկով: Սմարթֆոնի լայնությունը 8.6մմ է, այն կշռում է 133 գրամ, հագեցած է S Voice տեխնոլոգիայով, որը կարող է ճանաչել հեռախոսի սեփականատիրոջ ձայնը: Galaxy S III-ում առկա են հետևյալ լեզուները` անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն և կորեերեն: Սմարթֆոնը վաճառքի կհանվի մայիսի վերջին:


Կարդալ ավելին

24 апреля 2012

Դեպի նոր Հայաստան

Այսօր ապրիլի 24-ին է, հայ ժողովրդի, համայն հայության համար օրացուցային ողբերգական մի օր: Այդ օրը հարյուր հազարավոր քաղաքացիներ Երևանում, միլիոնավոր հայեր աշխարհում մասնակցում են հիշատակի արարողություններին և սգում Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության և անմեղ զոհերի հիշատակը: Հայության համար որևէ անհրաժեշտություն չկա նկարագրել ցեղասպանության դաժանությունը, դրա ծանր հետևանքները հայության համար թե՛ մարդկայնորեն, թե՛ որպես ազգ, հավաքական միավոր: Հայությունը կորցրեց միլիոնավոր մարդիկ, կորցրեց հայրենիք, կորցրեց զարգացման մեծ հեռանկարներ:

Բայց, այդ ամենով հանդերձ, հայն ուժ գտավ ապրելու, ուժ գտավ պայքարելու և այսօր ունի փոքր, բայց իր հայրենիքը, որն արդեն 20 տարի է, ինչ անկախ է: Եվ այս անկախ հայրենիքով սկսվում է պատմության արժևորման և վերարժևորման մի նոր շրջան, և թե՛ մեր հաղթանակները, թե՛ մեր ողբերգությունները բոլորովին նոր լույսի, նոր հայացքի ներքո ենք մենք դիտարկում, պարտավոր ենք դիտարկել: Եվ այդ նոր հայացքի ներքո մեզանում այսօր, թերևս, չի մնացել մեկը, որը կասկածի տակ դնի պարզ մի իրողություն՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի լավագույն տուրքը, անմնացորդ, անբեկանելի տուրքը կլինի հզոր հայկական պետականությունը, որը լիարժեքորեն կինտեգրվի համաշխարհային կյանքին, ազգերի համաշխարհային ընտանիքին, որը կլինի օրինակելի պետություն աշխարհում, որը գրավիչ կլինի թե՛ իր, թե՛ այլ պետությունների քաղաքացիների համար, որտեղ ապրելը կհամարվի պատիվ, բարեբախտություն, երջանկություն: Մեր անմեղ զոհերի հարգանքի լավագույն տուրքը կլինի այն պետությունը, որտեղ հայը հային չի գնդակահարում իշխանության համար, չի բանտարկում, չի սպառնում մարդու իրավունքին, ազատությանը, խոսքի ազատությանը, որտեղ օրենքի և իրավունքի իշխանություն է, որտեղ բոլորը հավասար են Սահմանադրության և օրենքի առաջ, որտեղ իշխանությունը հաշվետու է հասարակությանը, իսկ դատական համակարգն էլ օրենքի, ոչ թե իշխանության ու փողի պաշտպանն է:

Այդ պետությունը մենք այսօր չունենք: Մենք ունենք դե յուրե պետություն, բայց որը դե ֆակտո չի արտահայտում մեր երազանքները, մեր նախնիների, այդ թվում և ցեղասպանության զոհերի երազանքները: Եվ հետևաբար մենք այսօր արժանիորեն չենք հարգում մեր անմեղ զոհերի հիշատակը, որը միայն ապրիլի 24-ներով չէ, միայն աշխարհին ուղղված պահանջատիրությամբ չէ: Մենք մեզանից, մեր առօրյա կյանքից, մեր տեսակից, մեր որակից և կենսակերպից, մեր աշխարհայացքից ու մտածողությունից պետք է պահանջատեր լինենք և կառուցենք այն պետությունը, որի պարագայում հնարավոր կլինի ասել, որ հիմա արդեն մեր անմեղ զոհերը հանգիստ ննջում են, որովհետև նրանց սերունդները, նրանց զավակները, թոռները, ծոռները, ստեղծել են այն պետությունը, որ նաև իրենք էին երազում, որ նաև իրենց մտքում կար, հոգում կար, երազներում կար: Ուրեմն, մերը հիշատակի երթ չէ դեպի Ծիծեռնակաբերդ, մերը պետականաշեն ճանապարհ է դեպի ապագա, դեպի վաղվա Հայաստան, դեպի Նոր Հայաստան:

Աղբյուր ` 1in.am

16 марта 2012

Հայաֆիկացված Windows 8 օպերացիոն համակարգը հասանելի կլինի 2012-ի աշնանը

Այսօր Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում անկացվում է և դեռ ընթացքի մեջ է Microsoft-ի արտադրանքների հայաֆիկացման թեմայով քննարկում-հանդիպումը։ Իրենց ելույթներով հանդես են գալիս «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը: Քննարկմանը մասնակցում է նաև ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը և այլ ներկայացուցիչներ։ 


«Microsoft Windows 8 օպերացիոն համակարգի հիմնական ամբողջովին հայաֆիկացված տարբերակը հասանելի կլինի աշնանը, առնվազն այս տարվա 4-րդ եռամյսակում»։ Այժմ օպերացիոն համակարգի հայաֆիկացման գործընթացի հետ մեկտեղ ընթանում է նաև Microsoft Office ծրագրային ապահովման փաթեթի վերջին տարբերակը։ 

«Օրինակ Start կոճակը թարգմանվել է Մեկնարկ կամ Start Screen-ը՝ մեկնարկային վահան»,- պարզաբանեց նա և հավելեց, որ Windows-ի հայաֆիկացմամբ առնվազն մեկ խոչընդոտ տեխնոլոգիաների հետ շփման հարցում լուծվում է։ Մինչ օրս հայաֆիկացվել են և հասանելի են ներբեռնման համար անվճար Մայքրոսոֆթի կայքից Windows XP, Windows Wista և Windows 7 օպերացիոն համակարգերը և Microsoft Office փաթեթի 2007 և 2010 տարբերակները։


11 марта 2012

Anonymous-ի հաքերները տիրացել են Norton AntiVirus-ի գաղտնագրին

Anonymous միջազգային հաքերական խումբը հրապարակել է Symantec ընկերության թողարկման հանրահայտ Norton AntiVirus հակավիրուսային ծրագրի ելքային կոդը` կիբեռհարձակման ենթարկելով աշխարհում խոշորագույն Symantec հակավիրուսային ընկերությանը: Հաքերները ազատ մուտքով հրապարակել են 1,07 գիգաբայթանոց արխիվը` Symantec Norton AntiVirus 2006 All Platform Source Code անվանմամբ: Ըստ BusinessInsider գործակալության տվյալների` նրանում պարունակվում են Norton Antivirus-ի 2006 թվականի տարբերակի ելքային գաղտնագրերը անհատական և կազմակերպությունների փաթեթների օգտագործողների համար և նրանց հետ կապված մի շարք նյութեր: Symantec-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ընկերությունը տեղյակ է հաքերների հայտարարության մասին: Այդ գաղտնագիրը հին է համարվում, այդ պատճառով էլ Symantec-ի օգտագործողներին այն չի սպառնում, նշել են ընկերությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

10 марта 2012

Google Chrome-ը կոտրել են մի քանի րոպեում. Հեղինակները «տպավորված են»

Վանքուվերի CanSecWest կոնֆերանսի Pwn2Own մրցույթի շրջանակում, որի ընթացքում մասնագետներին առաջարկել են կոտրել Chrome բրոուզերը` IT հսկայի «զավակը» դիմադրել է ընդամենը մի քանի րոպե, ինչից հետո կոտրվել է, իսկ «դիակը» հանձնվել է ստեղծողների դատին:Ինչպես տեղեկացնում է Techdaily.ru-ն, Chrome-ը հանձնվել է մրցույթն սկսելուց տառացիորեն մի քանի րոպե անց: Google-ին բագերի մասին ակտուալ տեղեկատվության հայտնի մատակարար, ծրագրավորող Սերգեյ Գլազունովը ներկայացրել է եղանակը, որը Chrome-ի միջոցով թույլ է տալիս ամբողջական մուտք ստանալ դեպի համակարգիչ:
Այսպիսով կատարած աշխատանքի համար՝ Սերգեյ Գլազունովը վաստակել է 60 հազար դոլար: Ըստ Chrome բրաուզերի անվտանգության անձնակազմի անդամ Ջասթին Շուի` Սերգեյն օգտագործել է հատուկ սխալները Google Chrome-ի պաշտպանական համակարգը շրջանցելու համար: Ջասթին Շուն կայքը կոտրելն անվանել է «տպավորիչ»: «Դա տպավորիչ էքսփլոյթ էր: Այն պահանջում էր խոր իմացություն այն մասին, թե ինչպես է աշխատում Chrome-ը», - նրա խոսքերն է մեջբերում Freebrowsers.ru-ն:

08 марта 2012

Apple-ը ներկայացրեց Նոր 4G և HD iPad պլանշետային համակարգիչը

Apple ընկերությունը ներկայացրեց իր պլանշետ iPad-ի երրորդ սերունդը: Նոր iPad-ը չունի կոնկրետ անվանում, ողջ շնորհանդեսի ժամանակ այն պարզապես անվանում էին Նոր iPad: Նոր iPad պլանշետային համակարգիչը ունի 2048x1536 pixel Retine HD 9.5 դյույմ անկյունագծով էկրան, աշխատում է iOS օպերացիոն համակարգի 5.1 նոր տարբերակով, A5X պրոցեսորով: Պլանշետի տեսախցիկը տեսանկարում է 1080p HD որակով վիդեո և կոչվում է iSight camera: Ֆոտոխցիկը 5 մեգապիքսել է: Ունի դեմքի ճանաչման, կադրի ստաբիլիզացիայի հնարավորություններ: Նոր iPad պլանշետը ապահովում է 4G LTE ցանց:Այն կարող է առանց լիցքավորման աշխատել 10 ժամ:  Wi-Fi տարբերակի գինը կարժենա 16Գբ՝ 499 դոլար, 32Գբ՝ 599 դոլար և 64Գբ՝ 699 դոլար, իսկ 4G տարբերակներինը համապատասխանաբար՝629, 729 և 829 դոլար: 

Կարդալ ավելին

02 марта 2012

Windows 8-ը պաշտոնապես ներկայացվել է և արդեն հասանելի է

Microsoft ընկերությունը ներկայացրել է իր նոր օպերացիոն համակարգի փորձնական տարբերակը: Windows 8-ը մինչև պաշտոնապես շուկայում հայտնվելը, կարող են փորձարկել միայն Windows 7 օպերացիոն համակարգի օգտագործողները, տեղեկացնում է BBC News-ը: Նոր համակարգի փոփոխությունները հիմնականում վերաբերում են արտաքին տեսքին, որն առավել հիշեցնում է բջջայիններում օգտագործվող Windows-ը: Ի տարբերություն նախորդների, Windows 8-ում բացակայում է Start ստեղնակը, որը փոխարինել է շարժվող պանելով, որի վրա գտնվում է «Մենյու»-ն: Ընկերության Windows բաժանմունքի նախագահ Սթիվեն Սինովսկու խոսքերով` վերջին մի քանի ամիսներին համակարգում ավելի քան 100 հազ փոփոխություն է արվել: Այս պահի դրությամբ դեռ չի նշվում թե Windows 8-ը երբ պաշտոնապես կհանվի շուկա:


27 февраля 2012

Google-ը համաձայնվել է իր Chrome վեբ-բրաուզերում տեղադրել «չհետևել» կոճակը

Google համաձայնվել է իր Chrome վեբ-բրաուզերում տեղադրել «չհետևել» կոճակը, որը թույլ կտա օգտատերին սահմանափակել իր առցանց գործողությունների մասին տեղեկությունների հավաքագրումն ու տարածումը, հայտնում է Bloomberg գործակալությունը:Google Chrome-ի համար ընդլայնումը թույլ կտա անջատել տեղեկատվության հավաքագրումը օգտատերի այցելած կայքերի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին լրատվական գործակալությունը: Միացման դեպքում ֆունկցիան կգործի մշտապես Chrome-ի օգտագործողների այցելած բոլոր կայքերի համար:Համաձայնվելով տեղադրել «չհետևել» կոճակը՝ Google-ը սատարում է ԱՄՆ նախաձեռնությանը ինտերնետ օգտագործողների անձնական տվյալների պաշտպանության մասին, որը կարևոր է և՛ ընկերության, և՛ օգտագործողների համար:

05 февраля 2012

Facebook-ը մշակում է լուսանկարների դիտման նոր տարբերակ

TechCrunch-ի հաղորդմամբ - Facebook սոցիալական ցանցը մշակում է լուսանկարների դիտման նոր տարբերակ: Facebook-ի Լուսանկարների դիտարկիչը նման է Google+ սոցիալական ցանցի լուսանկարների դիտարկիչին:Ըստ TechCrunch-ի, այսպես Facebook-ը փորձում է օգտագործողների ուշադրությունը կենտրոնացնել ոչ միայն նկարի, այլև մեկնաբանություններ թողնելու վրա։ Ակնհայտ է, որ այն բոլոր նորամուծությունները, որոնք կատարում է Facebook-ը, շատ վաղ եղել են Google+ սոցիալական ցանցում:Ըստ socialbakers.com վերլուծական-վիճակագրական ծառայության տվյալների՝ Facebook-ն ունի ավելի քան 800 միլիոն ակտիվ օգտագործող, որից 300 000-ը հայաստանյան օգտագործողներն են:

30 января 2012

Ինտերնետից օգտվում է 2.1 մլրդ մարդ

2011-ի վերջին վեբ լսարանն ամբողջ աշխարհում կազմել է մոտ 2.1 մլրդ, այսինքն՝ համացանցից օգտվել է աշխարհի բնակության մոտ 30%-ը: Նրանցից մոտ 920 մլն-ը Ասիայի բնակիչներ են, 480 մլն-ը՝ Եվրոպայի, 270 մլն-ը՝ Հյուսիսային Ամերիկայի, 216 մլն-ը՝ Լատինական Ամերիկայի, իսկ 120 մլն-ից ավելին՝ Աֆրիկայի: Վեբ-օգտագործողների մոտ 45%-ը մինչև 25 տարեկան երիտասարդներ են:Կայքերի քանակը 2011-ի վերջին հասել է 555 մլն-ի, այն ժամանակ, երբ 2010–ին այս ցուցանիշը 255 մլն էր: Ընդհանուր առմամբ՝ գրանցված է մոտ 3.1 մլրդ էլ փոստ, Ֆեյսբուքի ավելի քան 800 մլն և Twitter-ի 225 միլիոն ըքաունթ:Internet Explorer-ը շարունակում է մնալ ամենատարածված դիտարկիչն աշխարհում՝ զբաղեցնելով շուկայի 39%-ը, նրան հաջորդում են Chrome-ը (28%) և Firefox-ը (25%):Digital Trends-ի տվյալներով մոբայլ ինտերնետից օգտվողների թիվը հասնում է 5.9 մլրդ-ի:

27 января 2012

Google+-ն արդեն բաց է դեռահասների համար

Google-ի փոխտնօրեն Բրեդլի Հորովիցը հայտարարել է, որ Google+ սոցցանցում արդեն կարող են գրանցվել նաև 13 տարեկանը լրացած դեռահասները:Նախկինում Google+-ում թույլատրվում էր միայն 18 տարեկանից բարձր օգտագործողների գրանցումը: Սակայն անչափահաս օգտագործողների համար գործում են մի շարք սահմանափակումներ:«Ֆրանս Պրես»-ը գրում է, որ նման օգտատերերին կարող են հաղորդագրություններ ուղարկել միայն նրանց ընկերները, իսկ հրապարակային կարգավիճակներ տեղադրելու դեպքում դեռահասն ավտոմատ կերպով կստանա զգուշացում:Google+ սոցցանցը գործարկվել է կես տարի առաջ ու արդեն ունի մոտ 90 մլն գրանցված օգտագործող:

23 января 2012

Microsoft-ի եկամուտը ռեկորդ է գրանցում

Microsoft-ը հայտարարել է ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքների մասին: Ընկերության եկամուտը ռեկորդային է՝ 20,9 մլրդ դոլար: Դա մոտ 5%-ով ավելին է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված արդյունքը: Գրասենյակային ծրագրերն ու բիզնես փաթեթները Microsoft-ին բերել են մոտ $6,3 մլրդ եկամուտ: Իսկ ժամանցային ծրագրերից, մասնավորապես խաղային համակարգերից ստացված եկամուտը 15 տոկոսով ավելին է՝ $4,2 միլիարդ: Ընդ որում՝ Windows օպերացիոն համակարգն այնքան էլ լավ արդյունքներ չի ցույց տվել. ընկերության ներկայացուցիչների կարծիքով՝ սա կապված է նեթբուքների ցածր պահանջարկով, ինչն իր հերթին պայմանավորված է պլանշետների մեծ պահանջարկով:

22 января 2012

Ինչպես գրել ծածկաթուղտ ( Շպարգալկա )

Հաաա..արտագրելը հեշտ բան չի ու ինչքան էլ մինիփոքր շպարգալկա լինի գրպանումդ, եթե արտագրել չգիտես մեկ է բռնվելու ես: Իհարկե,եթե դասախոսը վերջին նստարանին նստած գիրք է կարդում, արտագրելը շաատ ավելի հեշտ է, իսկ եթե չէ…բայց ինչպես բոլոր դասերը,այնպես էլ արտագրելու արվեստը  նույնպես  շատ հանգիստ  կարելի է սովորել  ու  մենք  կօգնենք  ձեզ:

1. Ամենալավ ձևը իհարկե ամեն ինչ սովորելն է զատո հետո արտագրելուց չես տանջվի :-D
2. Սկզբի համար պիտի սովորես ուշադրություն չգրավել. քիչ շարժվի, կողքիններիդ հետ մի խոսա… այս բոլորը բերում են նրան որ դասախոսը սկսում է ավելի շատ քեզ նայել, որն էլ իր հերթին նպաստումա ժամանակից շուտ լսարանից դուրս գալուն ;-)
3. Շպարգալական (շպոն) լավ կլինի ինքնուրույն պատրաստես, գոնե ինչ որ բան տեքստից կմնա ուղեղումդ: Շպոն պետք չի չոբանավարի նույն բանը գրել ինչ որ գրքումա գրած կամ լեկցիայի մեջ, 100% դասախոսը կհասկանա ու հետո մեղմ ասած լավ չի լինի :-P Լավ կլինի սարքելուց հետո նորից ամբողջը կարդալ:
4. Եթե ալարում ես սարքես, ուրեմն պիտի փոքր Xerox անես: Դրանից հետո բերես տուն, կտրտես, համարակալես էջերով: Հետո առանձին թղթի վրա գրես հարցերը ու այն շպոի էջի համարը որտեղ գտնվում է այդ հարցի պատասխանը: Այդպիսով շատ արագ կարաս գտնես ցանկացած հարցի պատասխանը:
5. Շպոն անպայման պիտի փոքր լինի ու տեղավորվի ձեռքի մեջ: Կարելի է նաև կոմպով հավաքել 4րդ կամ 5րդ չափի տառերով ու տպել: Շպոի լայնությունը պիտի լինի 4-6սմ:
6. Հիմա ասենք,թե որտեղ պիտի պահես շպոն: երբեք մի պահեք սեղանի տակ` հետևից երևումա, կասկածելուց դասախոսները առաջին հերթին սեղանի տակ են նայում: Պետք չի տակը դնել որովհետև ամեն վայրկյան հնարավորա պետք լինի տեղափոխվել: Ավելի լավ է դիր տետրիդ մեջ ու հանգիստ արտագրի, յանիմ սևագրից ես արտագրում:

Կարդալ ավելին

14 января 2012

Facebook-ը սկսել է գովազդ ցուցադրել նորությունների ժապավենում

Facebook սոցիալական կայքը սկսել է գովազդները տեղադրել անմիջապես նորությունների ժապավենի վրա, նոր ծառայությունը կոչվում է Featured stories: Այդօրինակ հայտարարությունների ցուցադրումն անջատել հնարավոր չէ, դրանք կարելի է միայն ջնջել ձեռքով: Օրվա ընթացքում տրվող գովազդային հայտարարությունների թիվը կախված է օգտագործողի՝ նորությունների ժապավենը ստուգելու հաճախությունից:Facebook-ը 2006-2009թթ. տեղադրում էր բաններային գովազդ, իսկ անցած տարվա հունվարից անցել էր գովազդի նոր տեսակի՝ Sponsored stories: Համարյա նույն սխեմայով է գործում Featured stories-ը, սակայն գովազդի այս տեսակը տարբերելն ավելի դժվար է, քանի որ հայտարարությունները տեղադրվում են ոչ թե աջ սյունակում, այլ ընդհանուր նորությունների ժապավենի վրա:

06 января 2012

Internet Explorer-ը շարունակում է զիջել դիրքերը

Դիտարկիչների մրցավազքը շարունակվում է, և մինչ այժմ ի վնաս Microsoft ընկերության՝ Internet Explorer-ը, որը գերակշռում էր բրաուզերների շուկայում, իր մասնաբաժինը շարունակում է զիջել մասնավորապես Google Chrome-ին:Վերլուծաբանների կարծիքով Internet Explorer-ի մասնաբաժինը 50%-ից կնվազի արդեն այս տարվա մարտին: Net Applications-ի տվյալներով Internet Explorer-ն տարին ավարտել է 51.9% մասնաբաժնով, Google Chrome-ը 19.1%, Mozilla Firefox-ը 21.8%:Internet Explorer 8-ը շարունակում է մնալ ամենատարածված դիտարկիչը աշխարհում՝ 28% մասնաբաժնով: Վիճակագրական մեկ այլ ծառայության՝ Net Marketshare–ի տվյալների համաձայն Firefox–ը նախկինի նման առաջ է Chrome–ից, սակայն նրանց միջև տարբերությւոնը գնալով նվազում է։

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More