31 марта 2012

Պաշտոնապես թողարկվեց Google Chrome 18-ը

Google Chrome-ը վեբ-բրաուզեր է` մշակված Google ընկերության կողմից: Google ընկերությունը պաշտոնապես թողարկեց Chrome ինտերնետ դիտարկչի հերթական 18-րդ տարբերակը, որտեղ կատարվել են մի շարք փոփոխություններ և վերացվել են մի քանի թերություններ: Google Chrome-ի վերջին տարբերակները հնարավորություն ունեն պատկերները մշակել ապարատային և ծրագրային եղանակներով:

27 февраля 2012

Google-ը համաձայնվել է իր Chrome վեբ-բրաուզերում տեղադրել «չհետևել» կոճակը

Google համաձայնվել է իր Chrome վեբ-բրաուզերում տեղադրել «չհետևել» կոճակը, որը թույլ կտա օգտատերին սահմանափակել իր առցանց գործողությունների մասին տեղեկությունների հավաքագրումն ու տարածումը, հայտնում է Bloomberg գործակալությունը:Google Chrome-ի համար ընդլայնումը թույլ կտա անջատել տեղեկատվության հավաքագրումը օգտատերի այցելած կայքերի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին լրատվական գործակալությունը: Միացման դեպքում ֆունկցիան կգործի մշտապես Chrome-ի օգտագործողների այցելած բոլոր կայքերի համար:Համաձայնվելով տեղադրել «չհետևել» կոճակը՝ Google-ը սատարում է ԱՄՆ նախաձեռնությանը ինտերնետ օգտագործողների անձնական տվյալների պաշտպանության մասին, որը կարևոր է և՛ ընկերության, և՛ օգտագործողների համար:

14 февраля 2012

Google-ը թողարկել է իր Chrome բրաուզերը Android 4.0 օպերացիոն համակարգի համար

Google ընկերությունը իր պաշտոնական բլոգում հայտարարել է՝ իր Chrome բրաուզերի նոր տարբերակի մասին, նախատեսված այն բոլոր սմարթֆոնների և պլանշետների համար, որոնք աշխատում են Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով:Բրաուզերը հնարավոր կլինի ներբեռնել Android Market օնլայն խանութում: Chrome-ի բջջային տարբերակը արդեն բավականին հայտնի է բոլորին այնպես, ինչպես նրա համարակգչային տարբերակը: Ըստ անցյալ տարվա վիճակագրական տվյալների՝ ամբող աշխարհում ակտիվացրած Android օպերացիոն համակարգերով սարքավորումների ընդհանուր թիվն արդեն գերազանգել է 250 միլիոնը:

24 декабря 2011

+1 նշանը Chrome-ի համար

Ավելացնում ենք մի տեղ, և կիսվում ցանկացած վեբ էջերի հետ:Ամենահեշտ ճանապարհը առաջարկել է իրենց ընկերներին լավ կայք ունենալու համար: Այժմ կարող եք օգտագործել այն ոչ միայն արտադրանքի Google-ի, այլև ցանկացած այլ վեբ ռեսուրսների համար: Այս առանձնահատկությունը, ձեր ընկերներին, ծանոթներին թույլ է տալիս արագ գտնել ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը: Ըստ տեղադրումը երկարաձգում, դուք կկարողանաք առաջարկել որևէ էջերի մասին `ինտերնետ, և ձեր այդ նշանը կլինի տեսանելի բոլորին:

23 декабря 2011

Google-ը Mozilla-ին կվճարի տարեկան 300 մլն դոլար

Mozilla ընկերությունը երկարացրել է Google-ի հետ կնքված պայմանագիրը ևս երեք տարով: Համաձայնագրի պայմանն է Google-ը թողնել՝ որպես Firefox դիտարկչի լռակյաց որոնողական համակարգ:Computerworld-ը գրում է, որ պայմանագրի համաձայն՝ Google-ը Mozilla-ին կվճարի տարեկան 300 մլն դոլար:Նշենք, որ 2008-2010 թթ. ընթացքում Google-ը վճարել է Mozilla-ին $260 միլիոն: Ամենայն հավանականությամբ, Google-ի առատաձեռնությունը կապված է այն բանի հետ, որ Firefox-ի նմանատիպ առաջարկ են արել նաև Yahoo-ն ու Microsoft-ը:

Ամանորյա հնարք Google-ի կողմից:Ձյուն է տեղում

Մտնում ենք  Google որոնողական համակարգ և որոնման դաշտում գրում Let it snow,որը գրելուց ու փնտրելուց հետո սկսում է ձյուն գալ էջի վրա: Սպասում ենք մի քանի վայրկյան և մկնիկի սլաքով կարող ենք մաքրել սառած էկրանի որոշ հատվածներ:Շատ հետաքրքիր է անպայման կփորձեք:

19 декабря 2011

Օֆլայն վերսիան Googleի կողմից` Google Mail

Gmail-ի համար մատչելի եւ արդյունավետ է, որը դիտվում է ծանոթ ինտերֆեյսով, մուտք չի պահանջում ինտերնետից օգտվելու ժամանակ: Հաղորդագրություններ ստեղծված չէ, կտեղադրվեն այն ժամանակ, երբ առկա կլինի ինտերնետ կապը: 
Հնարավորությունները`
• Մատչելիությունը Gmail առանց ինտերնետ կապի:
• Ավտոմատ համաժամացման բոլոր գործունեության ինքնավար ռեժիմում:
• Արագ և հեշտ մուտք դեպի էլեկտրոնային փոստի միջոցով:

16 декабря 2011

Google-ը թողարկել է Chrome 16-ը

Ինտերնետ-հսկա Google-ը ներկայացրել է իր Chrome բրաուզերի 16-րդ տարբերակը:Օգտագործողներն այսուհետ կարող են Google-ի իրենց էջից տվյալները փոխանցել Chrome եւ սինխրոնիզացնել կարգավորումները: Chrome 16-ը հնարավորություն է տալիս մի քանի աքաունթներ միացնել իրար:Նշենք, որ Google դրամական փոխհատուցում է խոստացել այն ինտերնետ-օգտագործողներին, ովքեր լուրջ թերություններ կգտնեն. այս անգամ վճարվել է 6 հազար դոլար:

07 декабря 2011

Ինչպես վարել մեքենա Գուգլի քարտեզի վրա

Ճապոնացիները Google-ի քարտեզի վրա ստեղծել են մի հետաքրքիր ֆլեշ խաղ:Խաղը շատ պարզ է և ունի նույնիսկ կարգավորումներ: Խաղում կարող եք որոնման դաշտում գրել ձեր ուզած ցանկացած քաղաքի անունը “enter a location” դաշտում:Խաղում կարող եք ղեկավարել տեսախցիկի անկյունը և հեռավորությունը:Կարող եք փոխել նաև մեքենան ընտրելով ներկայացված երկու մեքենաներից մեկը: Հետաքրքիր է համենայնդեպս,օգտվեք այս հետաքրքիր ֆլեշից: 

Կարդալ ավելին

20 ноября 2011

Ինչպես իմանալ ձեր Օդնոկլասնիկի էջում կատարվող փոփոխությունների մասին՝ առանց կայք մուտք գործելու

Google Chrome-ը ունի բազմաթիվ ընդլայնումներ, որոնք թույլ են տալիս կատարել բազմապիսի գործողություններ: Ընդլայնումները հիմնականում նախատեսված են հայտնի սերվիսների և կայքերի համար: Բայց ինչպես երևում է, լինում են նաև բացառություններ կամ էլ Օդնոկլասնիկը արդեն մտել է հայտնի կայքերի մեջ ու նրա համար արդեն հնարավոր է ընդլայնումներ գտնել:

Ներկայացվող ընդլայնումը հնարավորություն է տալիս իմանալ ձեր էջում կատարվող փոփոխությունների մասին առանց կայք մուտք գործելու: Այն տեղադրելուց հետո բրաուզերի վերևի աջ անկյունում կհայտնվի Օդնոկլասնիկի տարբերանշանը, որի վրա սեղմելով կաստանաք ձեզ անհրաեշտ տեղեկությունը:

18 ноября 2011

Google+ սոցիալական ցանցում հայտնվել են խաղեր

Google+ սոց. ցանց, որը իր գործունեությունը սկսել էր հունիսի վերջերից, արդեն համալրվել է խաղերով:Այդ մասին իր բլոգում հայտնում է Google ընկերությունը:Խաղերի առաջին չափաբաժինը իր մեջ ներառում է 15 խաղ, որոնցից են Bejeweled Blitz, судоку, Angry Birds, Dragon Age Legends եւ Poker: Խաղերի կոճակը տեղադրված է վերևի մասում, գլխավոր էջի հարևանությամբ: Խաղերը առայժմ հասանելի են սոց. ցանցի մասնակիցների մի մասին, Google ընկերությունը հավաստիացնում է, որ շուտով բոլոր օգտվողներին էլ հասանելի կլինի խաղերի բաժինը: Տեղեկացնենք նաեւ, որ գործարկման 1,5 ամիսների ընթացքում Google+ սոց. ցանցում գրանցվել է 25 միլիոն օգտագործող, այդ ցուցանիշներով գերազանցելով Facebook, Twitter եւ MySpace -ին: 

08 ноября 2011

Ներբեռնեք ֆեյսբուքի ալբոմի բոլոր նկարները

                          

Համոզված եմ կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան ներբեռնել ֆեյսբուքի ֆոտոալբոմի լուսանկարները ամբողջովին: Գործնականում դա հնարավոր չէ, քանի որ ֆեյսբուքը չունի այդպիսի հնարավորություն, որի միջոցով օգտվողները կարող են ներբեռնել բոլոր լուսանկարները միանագմից: Այս անգամ մեզ օգնության է գալիս Google Chrome-ի համար նախատեսված հավելումները: Հավելումը տեղադրելով ձեր բռաուզերի վրա կարող եք ներբեռնել ալբոմի ողջ նկարները: 

21 октября 2011

Նոր հավելում Google Chrome-ի համար


Նոր հավելում Google Chrome-ի համար նկարեք 
ձերեկրանի  մեջ  կատարվող ամեն  ինչ բարձր 
վորակով  հավելումը ներբեռնելու համար 
սեխմեք այստեղ 

14 октября 2011

Ինչպես շատացնել Google Chrome-ի հաճախ այցելվող կայքերի քանակը

   
Գաղտնիք չի, որ Google Chrome դիտարկչի սկզբնական էջում ցուցադրվում են հաճախ այցելվող կայքերը և դրանց տեղը այլ կայքեր տեղադրելու կամ դրանք շատացնելու հնարավորություն չկա: Սակայն գոյություն ունի Chrome-ի շատ օգտակար ավելացում, որի միջոցով հնարավոր է ինչպես շատացնել դրանց քանակը, այնպես էլ փոփոխել դրանք ըստ ձեր ճաշակի:Ավելացումը տեղադրելու համար այցելեք այստեղ և սեղմեք Install:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More