17 июня 2012

HTML - Նախաբան (Դաս 1)

ԷյչԹիԷմԷլ


HTML (անգլերեն HyperText Markup Language՝ գերտեքստային նշման լեզու)-Վեբ-էջերի մեծամասնությունը ստեղծվում են HTML լեզվի օգնությամբ(կամ XHTML): HTML լեզուն մշակվում է զննարկիչի կողմից և արտածվում փաստաթղթի տեսքով մարդուն հարմար ձևաչափով:

Ընդհանուր նկարագրություն

HTML-ի օգնությամբ հեշտությամբ կարելի է ստեղծել համեմատաբար պարզ, սակայն գեղեցիկ ձևավորված դոկումենտ: Ի հավելումն դոկումենտի ստրուկտուրայի պարզեցմանը, HTML-ում մտցվեց հիպերտեքստի սպասարկում: Մուլտիմեդիայի հնարավորությունները ավելացվեցին քիչ ավելի ուշ: Ի սկզբանե HTML լեզուն ստեղծվել է որպես դոկումենտների կառուցման և ձևավորման` առանց արտածման միջոցներին կապվելու, միջոց: Նախնական HTML ձևաչափով տեքստը պետք է առանց ոճային և կառուծվածքային ձևափոխման արտածվեր սարքավորման վրա` տարբեր տեխնիկական համալրմամբ(ժամանակակից համակարգչի գունավոր էկրանը, օրգանայզերի մոնոխրոմային էկրան, բջջային հեռախոսների կամ տեքստերի ձայնային վերարտադրման ծրագրերի կամ սարքավորումների սահմանափակ չափերով էկրան): Սակայն HTML-ի ժամանակակից կիրառումը հեռու է սկզբնական նշանակությունից: Օրինակ. տեգը նախատեսված է ամենասովորական աղյուսակների ստեղծման համար, սակայն այն այժմ օգտագործվում է նաև էջերի կառուցվածքի համար:

Կարդալ ավելին
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More